Համացանցում ցուցադրել են նոր iPhone SE-ի լուսանկարը


19:00 , 14 հունվար, 2018

Համացանցում հրապարակվել է Apple ընկերության ամենաբյուջետային iPhone SE երկրորդ սերնդի սմարթֆոնը, որը պետք է դուրս գա միայն հունիսին: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

Նկարում երևում է, որ սարքը ստացել է ապակյա ետնաշերտ, ինչպես iPhone X-ը: Պետք է նշել, որ դա սոսկ դիզայներական լուծում չէ, քանի որ աջակցում է անլար լիցքավորմանը: Ինչպես նաև պարզ է դարձել, որ SE 2-ը, ինչպես 2016 թվականի նորույթը, հավանաբար կունենա A10 պրոցեսոր, 2 ԳԲ ներքին հիշողություն և 12 Մեգապիքսելանոց տեսախցիկ ստորին հատվածում տեղադված լուսարձակիչով:

Նշվում է, որ նոր սմարթֆոնը հնարավոր կլինի գնել ավելի քան 500 դոլարով: