Երեւանում Ամանորը համարվեց ավարտված՝ տոնական համերգով (Photo)


15:00 , 14 հունվար, 2018

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով:

Հին տոմարով Նոր տարվա օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդական սիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի: