Ձեռքերի սովորական լվացումը կարող է կյանք փրկել


17:00 , 13 հունվար, 2018

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռքերն օճառով մանրամասնորեն լվալը մահը կանխելու առավել արդյունավետ և էժան միջոց է: Այս մասին հայտնում է healthystyle.info-ն:

Հիգիենայի այս պարզ կանոնի պահպանումը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նվազեցնում է 75%-ով:

Խոսքը վարակների մասին է, մասնավորապես՝ մանկական: Հարավային Աֆրիկայում վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ պնևմոնիան կամ էնտերովիրուսային վարակները, մանկական մահերի 30%-ի պատճառ են:

Հարավաֆրիկացի մասնագետները մշակել են յուրահատուկ պայուսակ ջրի համար, որը հեշտացնում է ձեռքերը լվալը: Շարժական պայուսակն ունի ջրի ծորակ և օճառի տարա:

«Մենք գիտենք, որ վարակների մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ ձեռքերը լվալով»,- բացատրում են մասնագետները: Նրանք մտադիր են լվացվելու շարժական պայուսակը տարածել երկրի դպրոցներում: