Ինչպե՞ս կարելի է ճիշտ ազատվել անցանկալի մազերից և խնամել մաշկը ձմռան ընթացքում. այս հարցը, կարծում եմ, բոլոր աղջիկներին և կանանց շատ է անհանգստացնում: Ձմռան ամիսներն իրենց հետ բերում են մի շարք խնդիրներ, մաշկի չորացում, որն էլ իր հետ մի շարք խնդիրների պատճառ է դառնում: Դրա պատճառով էլ մազահեռացումը դառնում է գլխացավանք: Կարող ենք արդյո՞ք մազերից ազատվել առանց գրգռելու մաշկը:
Ահա մշակել ենք 6 միջոց, որոնք կօգնեն յուրաքանչյուրին.
Այս նպատակով կարելի է ցնցնուղ ընդունել կամ էլ օգտագործել խոնավեցնող որևէ քսուք:
Այն պետք է մշտապես մաքուր պահել, հակառակ պարագայում վարակներ ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է:
Սովորական քսուքներն իրենց մեջ պարունակում են սպիրտ, որը գրգռում է մաշկը, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ քսուքներ, որոնք նախատեսված են մազահեռացման համար:
Խորհուրդ չի տրվում անմիջապես մազահեռացումից հետո փողոց դուրս գալ։ Ձեզ հանգիստ է պետք: Մասնագետները նույնիսկ ասում են, որ խորհուրդ չի տրվում այդ ընթացքում ջինսեր հագնել:
Շատ կանայք սովորաբար սափրվում են անմիջապես տանից դուրս գալուց առաջ: Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին փոխել նախապատվությունը: Ասում են, որ երեկոյան ոտքերը սափրելն ավելի լավ է ազդում մաշկի վրա:
Սափրվելուց հետո խորհուրդ է տրվում հաստ շերտով սնուցող քսուք օգտագործել:
Հետևեք այս խորհուրդներին և որոշ ժամանակ անց դուք կունենաք փափուկ և խնամված մաշկ։