Գլուխ եք արդուկում, որ ի՞նչ անեք․․․


22:42 , 25 ապրիլ, 2013

Հիմա վերևից մի տեսություն են իջեցրել ու շրջանառում են, թե, իբր, հայրենասիրությունը համակարգին մերվելն է, իսկ ընդդիմանալն ու ըմբոստանալը «հակահայրենասիրական» է: Լավ, էդ հարմարվածներով ու մինչև ողնաշարի պոչուկը ինտեգրվածներով չե՞ք կարող ապահովել, որ իշխանությունը ԳՈՆԵ դարակազմիկ անասնականության դրսևորումներից զերծ մնա՝ մենք էլ մնացած մանր ու միջին թերություններին «ըմբռնումով մոտենանք»: Չե՞ք կարող: Բա գլուխ եք արդուկում, որ ի՞նչ անեք․․․