Այս զույգը գործազուրկ է, սակայն ճանապարհորդում է ամբողջ աշխարհով


01:30 , 13 հունվար, 2018

33-ամյա Ռիլին և 24-ամյա Էլանյան թողել են իրենց գրասենյակային ձանձրալի աշխատանքը հանուն ճանապարհորդության: Օվկիանոսի վրա անցկացվող կյանքը նրանց համար ավելի գրավիչ է, քան կենցաղը: Իհարկե, այդ ճանապարհորդությունները բավականին վտանգավոր են: Սկզբում նրանց համար դժվար էր փոքրիկ նավի մեջ ապրել, բայց հետո սկսեցին սովորել:

Իրենց յուրաքանչյուր արկածային տեսանյութը նրանք հրապարակում են սոցկայքերում և վաստակում 4000 դոլար: Տեսանյութերի դիտումների քանակն աճում է, իսկ արկածային ճանապարհորդությունները՝ շարունակվում: