Բազմաթիվ սպիներ ունեցող մարդիկ առաջին անգամ համարձակվել են լուսանկարվել՝ ապացուցելով, որ յուրաքանչյուր ոք գեղեցիկ է յուրովի (Photo)


23:30 , 12 հունվար, 2018

Գրեթե բոլորի համար սպիները տգեղ նշաններ են, որոնք վկայում են այն մասին, որ մարդը ցավի միջով է անցել։ Ոմանք անգամ ամաչում են իրենց սպիներից և փորձում այնպիսի հագուստ ու աքսեսուարներ կրել, որոնք ամբողջովին ծածկում են դրանք։ Բայց արժե՞ արդյոք ամաչել սպիներից միայն այն պատճառով, որ հասարակությունը, շրջապատի մարդիկ այն տգեղ են համարում։ Պատահում է նաև, որ մարդիկ արժանանում են մյուսների ծաղրանքին, ու միայն այն պատճառով, որ մարմնի վրա սպիներ ունեն։

Լոնդոնաբնակ Սոֆի Մայենը «Սպիների ետևում» խորագրով հետաքրքիր ֆոտոշարք է արել՝ փորձելով վերացնել մարդկանց՝ սպիների հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը։

Lucia

«Որպես լուսանկարիչ ինձ միշտ գերել են անմշակ լուսանկարները, որոնք ցույց են տալիս այն ամենը, որոնցով մեզնից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից․ ահա, թե որտեղից է գալիս իմ հետաքրքրությունը սպիերի հանդեպ։ Երբ նոր էի սկսել նախագիծս, հիշում եմ, երբ ինքս ինձ ասում էի՝ եթե կարողանամ փոխել գոնե մեկ մարդու, ապա կարող եմ ծրագիրս հաջողված համարել»,-պատմել է Սոֆին։

Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խնամքով քողարկել են իրենց սպիերը, թաքցրել են հասարակությունից, առաջին անգամ համաձայնել են առանց ամաչելու, առանց վախի ու ամոթի զգացման ներկայանալ այնպես, ինչպես որ կան։

Lucia

Ահա նախագծի շրջանակներում արված լուսանկարներից մի քանիսը, որոնք խորը իմաստ ունեն, ինչպես նաև կյանքի շատ կարևոր դասեր են պարունակում յուրաքանչյուրիս համար։

Maya

Mercy

Tracey

Agnes

Megan

Bintu

Isabella

Chloe

Sam

Zuzanna

Isabella

Abi

Adele

Leo

Barbara

David

Jessica

Hannah