Ամերիկացի զույգը 11 տարի նիհարել է՝ հանուն առաջին սեքսի


20:20 , 12 հունվար, 2018

Ճարպակալմամբ տառապող ամերիկացի զույգը կարողացել է ազատվել քաշի կեսից և ի կատար ածել վաղեմի երազանքը՝ առաջին անգամ սիրով զբաղվել։ Նրանց պատմությունը պատմել է Metro պարբերականը։

Միսսուրի նահանգից Լի Սաթոնն ու Ռենա Կիզերը կշռել են ընդհանուր 572 կգ, սակայն վիրահատության օգնությամբ ազատվել են քաշի գրեթե կեսից։

Զույգը ծանոթացել էր քաշի նվազեցման կենտրոնում 11 տարի առաջ։ Նրանք սիրահարվել էին միմյանց, սակայն թերապիայի կանոններն արգելել էին նրանց հանդիպել։ Այդ ժամանակ Սաթոնն ու Կիզերը որոշել էին թողնել բուժումը, սակայն միասին լինել։ Նրանք փորձել էին ինքնուրույն նիհարել, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվել։

Վիրահատությունից հետո Սաթոնը քաշը 324 կգ-ից հասցրել է 183-ի, իսկ աղջիկը՝ 248-ից 127-ի։ «Մենք մինչ այս ոչ մի անգամ սեքսով չէինք զբաղվել, սակայն այժմ մենք նման հնարավորություն ունենք»,- ասել է տղամարդը՝ հավելելով, որ ընկերուհուն առաջակություն կանի, երբ իրենք էլ ավելի նիհարեն։