Ինչու էր Ռիհաննան եղբոր հուղարկավորությանը եկել սպիտակ զգեստով


22:00 , 12 հունվար, 2018

Երգչուհու եղբոր հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Բարբադոսում։ Ռիհաննայի քեռու տղային՝ Տավոն Ալեյնին, սպանել էին անհայտ անձինք սուրբծննդյան տոնակատարությունից հետո։ 21-ամյա Տավոնին հիվանդանոց էին բերել անգիտակից վիճակում։ Գիտակցության չգալով՝ նա մահացել էր։

Image result

Թաղմանը ժամանել էր Ռիհաննան, ով անսովոր զգեստ էր ընտրել։

Աստղը հայտնվել էր սպիտակ շորով և կեդերով։ Սպիտակ էին նաև նրա ակնոցն ու պայուսակը։ Գերեզմանին Ռիհաննան սպիտակ ծաղիկներից սրտաձև պսակ է դրել։

Ինչպես հաղորդում են աղբյուրները, Ռիհաննան պատահաբար չէր եկել սպիտակ շորերով. նա հավատում է մահից հետո կյանքին։ Նրա խոսքերով՝ պետք չէ սգալ մահացած մարդու համար, քանի որ մահից հետո նա ավելի լավ աշխարհ է ընկնում։