Facebook-ը փոխհատուցել է պոռնովրեժի 14-ամյա զոհին, ում նկարները հայտնվել էին համացանցում


18:16 , 12 հունվար, 2018

«Facebook-ը համաձայնել է փոխհատուցում վճարել Հյուսիսային Իռլանդիայի 14-ամյա բնակչուհուն, ով պոռնովրեժի զոհ էր դարձել։ Աղջկա լուսանկարները մի քանի անգամ հայտնվել էին սոցկայքում, այսպես կոչված՝ «Ամոթի էջում»։

Անչափահաս աղջկա անունից հանդես եկող փաստաբանները դատարան են դիմել այն բանից հետո, երբ նրա մերկ նկարները մի քանի անգամ հայտնվել են սոցցանցի, այսպես կոչված, «Ամոթի էջում» 2014-2016 թվականների ընթացքում»,- հաղորդում է Daily Mail-ը։

Եթե այս նկարները թերթում լինեին կամ հեռուստատեսությամբ ցուցադրվեին, դա լուրջ հետևանքներ կունենար։ Նման պահանջներ պետք է ներկայացվեն նաև աշխարհի սոցցանցերի ցանկացած հարթակի դեպքում։

Հունվարի 9-ին Facebook-ի ներկայացուցիչները համաձայնել են գաղտնի, ոչ դատական կարգավորման՝ այդպիսով ճանապարհ բացելով հազարավոր նման դեպքերի համար։ Մինչ այդ սոցկայքը հրաժարվում էր պատասխանատվություն կրել օգտատերերի լուսանկարների համար՝ ասելով, որ դա իր պատասխանատվության տիրույթում չէ։