«Զվարթնոց» օդանավակայանում արդեն թռիչքներն իրականացվում են բնականոն հունով


17:00 , 12 հունվար, 2018

Armenpress.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն իրականացվում են բնականոն հունով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով` մառախուղի պատճառով ուշացած չվերթներ դեռ կան, բայց ամեն ինչ արդեն կարգավորվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին մառախուղի պատճառով դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: