Գեղեցիկ և, ինչու չէ, բնական ատամները շատ աստղերի այցեքարտն են: Հոլիվուդյան ժպիտը բոլոր նրանց երազանքն է, ովքեր ցանկանում են հրաշալի տպավորություն թողնել դիմացինի վրա: Լուիզա Ավթանդիլյանը պատմում է այն մասին, թե ինչ խորամանկության են դիմում աստղերը՝ հրաշալի ատամներ ունենալու համար:
Մինչ իր չափազանց հայտնի դառնալը Կրիշտիանուն այնքան էլ չէր հետևում իր արտաքին տեսքին՝ չնայած նրան, որ հենց իր արտաքինի շնորհիվ է դարձել մի քանի բրենդային ապրանքանիշների հայտնի դեմք: Մեծ դեր է խաղացել նաև նրա հմայիչ ժպիտը: Ասում են, որ նա միլիոններ է ծախսել այսպիսի արդյունք ունենալու համար:
Հին նկարներից և տեսանյութերից երևում է, որ նա նույնպես չի ունեցել գեղեցիկ և հավասար ատամներ, իսկ այժմ նա հիանալի տեսք ունի: Այսպիսի արդյունքի համար դերասանուհին վիրահատել է ծնոտը:
Իր փառքի համար աստղը պարտական է շատ ատամնաբույժների: Մինչ այդ նրա ատամներն ունեին դեղին գույն, իսկ լազերային սպիտակեցման շնորհիվ նա հասավ գերազանց արդյունքի:
Դերասանը դեռ մանկուց ուներ ատամների խնդիր, նույնիսկ իր առաջին «Ոսկե գլոբուս» ստանալու ժամանակ նա շատ էր կոմպլեքսավորվում: 2000-ականներին նա սկսեց լրջորեն զբաղվել դրանցով: Օգտագործեց բրեկետներ և դրանք հանելուց հետո ատամները սպիտակեցրեց: