Օնլայն մահ. 4 բլոգեր, ովքեր մահացել են ուղիղ եթերի ժամանակ


23:15 , 12 հունվար, 2018

Կան մարդիկ, ում կյանքը բաց է ողջ հասարակության համար: Նրանք տեսանյութեր են նկարահանում իրենց առօրյայի մասին, թե ինչով են զբաղվում, որտեղ են ապրում, ում հետ են շփվում: Բայց երբեմն դժբախտ պատահարներ են լինում․ նրանք մահանում են ուղիղ եթերի ժամանակ:

1. Առլան Վալեևը մահացել է ուղիղ եթերի ժամանակ

Առլան Վալեևը ռուս վիդեոբլոգեր էր, և նրա բլոգները հիմնականում կենդանիների մասին էին: Նա զբաղվում էր օձերի հետ, այդ իսկ պատճառով շատերը կարծում են, որ նրա մահը դժբախտ պատահար է եղել: Բլոգերն ուսումնասիրում էր օձերին, իսկ տանը մի ամբողջ կենդանաբանական այգի ուներ:

Ապրիլին նա բաժանվել էր կնոջից: Վերջինս պնդում էր, որ ամուսինն իրեն խանդել է կենդանիների նկատմամբ և ծեծել, ինքն էլ տանից փախել է:

Սեպտեմբերին բլոգերն ուղիղ եթերի ժամանակ սև մամբային հանել է ապակուց, և օձն կծել է նրան:

Картинки по запросу առսլան վալեեվ

2. Տղան ընկել է երկնաքերից

Նրա էջին հետևում էր շուրջ 230 հազար մարդ: 300-ից ավել տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես է բարձրանում բարձր շենքերի վրա առանց օգնության: Վերջին տեսանյութի համար նա պետք է ստանար 15 հազար դոլար: Այդ գումարով նա պատրաստվում էր ամուսնանալ, իսկ մնացած գումարով պետք է բուժեր հիվանդ մորը: 82-րդ հարկից ցած է ընկել, իսկ մարմինը գտել են մի քանի օր անց:

Картинки по запросу руфер

3. Ամերիկուհին կրակել է ընկերոջը

20-ամյա Մոնալիզա Փերեզը և 22-ամյա Պեդրո Լուիզը պատրաստվում էին տեսանյութ նկարել, որը պետք է վիրուսներ պարունակեր: Ռոդրիգոն առաջարկել է աղջկան, որ վերջինս կրակի իրեն, ինքն էլ պետք է պաշտպանվեր գրքով: Տղայի խոսքերով՝ նա բազմիցս կրակել էր գրքի վրա և ոչինչ չէր պատահել:

Մոնալիզան, չսպասելով շտապ օգնությանը, ինքն իրեն նույնպես կրակում է:

Картинки по запросу monaliza perez

4. Թաթարստանում աղջիկը մահացել է ավտովթարից

Սիտորան մեքենա վարելու ընթացքում բլոգ էր վարում և այդ ժամանակ էլ մահացել է: Աղջկա մեքենան դուրս է եկել իր ճանապարհից և բախվել է ավտոբուսին: Աղջիկը տեղում մահացել է, կան նաև տուժողներ:

Картинки по запросу ситора баратова