Ալոեի հյութ. ինչպե՞ս և ինչի՞ համար օգտագործել


15:16 , 12 հունվար, 2018

Ալոեի հյութը իրավամբ համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Թե ինչ հատկություններով է օժտված ալոեի հյութը, ինչպես այն ճիշտ պատրաստել, ինչպես նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը՝ ստորև:

Ալոեի օգտակար հատկությունները

Ալոեի հյութի պատրաստումը տնային պայմաններում․

 

Ալոեի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկի խնամքը

Ալոեի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուքների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը:

Ձեռքի մաշկի խոնավեցման համար

Խառնիր ալոեի հյութը ձիթայուղի հետ 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսիր ձեռքիդ մաշկին, ապա դիր բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսիր ձեռքիդ մաշկը:

Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար

Նույն չափաբաժիններով խառնիր ալոեի հյութը և մեղրը, քսիր դեմքիդ մաշկին և թող մնա 5-7 րոպե, ապա լվա տաք ջրով:

Դեմքի չոր մաշկի խնամքի համար

Ալոեի հյութի, վարսակի ալյուրի, թխկու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար

Պետք է վերցնել ալոեի հյութ և կիտրոն հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով:

Դեմքի կնճիռների դեմ

Ալոեի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառույցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը:

Գլխամաշկի խնամքի համար

Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ ալոեի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը: