27-ամյա հղին ստիպված եղավ ծննդաբերել հիվանդանոցի զուգարանում. բայց լույս աշխարհ եկավ ոչ երեխա…(Photo)


11:00 , 12 հունվար, 2018

27 տարեկանում բրիտանուհի Լորեն Նոուլզը դժոխքի միջով անցավ: Նրա պատմությունը ներկայացնում ենք ստորև: Ամեն ինչ սկսվեց հղիության թեստից, նա հղի էր: Լորենը և նրա ամուսինը՝ Թրենթը, արդեն 5-ամյա որդի ունեին, բայց երկրորդ երեխա էին ուզում ունենալ:

  

Բայց հղիության երրորդ ամսում Լորենի կյանքը դժոխքի վերածվեց:

Ուլտրաձայնային հետազոտությունից հետո բժիշկները հայտնեցին, որ կնոջ որովայնում զարգացող պտուղ չկա: Կնոջ մոտ, այսպես կոչված, մոլյարային հղիություն էր: Այդ պաթոլոգիկ վիճակում բեղմնավորված ձվաբջիջը չի զարգանում ինչպես պետք է, երբեմն էլ չի լինում:

Շուտով ավելացավ նաև տրոֆոբլաստիկ հիվանդության ախտորոշումը: Բժիշկների խոսքով՝ Լորենի արգանդում ոչ թե երեխա էր զարգանում, այլ՝ քաղցկեղային ուռուցք: Քիմիաթերապիան և վարակված հյուսվածքի վերացումը չկանգնեցրին սարսափելի հիվանդությունը, միայն դանդաղեցրին դրա զարգացումը:

Չնայած մասնագետների վատատեսական կանխատեսումներին՝ Լորենը հրաժարվում էր վատագույնին հավատալ, շարունակում էր հարազատներին վստահեցնել, որ անպայման կապաքինվի: Որոշ ժամանակ անց այդպես էլ եղավ:

Հիվանդանոցի զուգարանում ցավ զգալուց հետո կնոջ արգանդից տանձի չափ քաղցկեղային զանգված դուրս եկավ: Դրանից հետո Լորենը սկսեց ապաքինվել:

Շուտով բժիշկները հայտնեցին, որ հիվանդն ապաքինվել է: Բայց պետք է առնվազն 1 տարի սպասեր հղիանալու հաջորդ փորձից առաջ:

Սահմանված ժամկետից հետո Լորենը կարողացավ հղիանալ:

 

Ինդին լիովին առողջ էր ծնվել:

Հիմա երեխան 10 ամսական է: Լորենն այլևս ծննդաբերել չի պատրաստվում: