Կոկորդիլոսի կղանքն ու կովի արյունը՝ որպես կանանց գեղեցկության պահպանման լավագույն տարբերակներ


06:30 , 12 հունվար, 2018

Կանայք միշտ փորձում են պահպանել գեղեցկությունը սկսած դեռ հին դարերից: Իհարկե կան հին տարբերակներ, որոնք ուղղակի սարսափելի են: Նրանք պատրաստ էին նույնիսկ թույն ընդունել, միայն թե պահպանեին ներկայանալի և գրավիչ տեսքը: Առաջարկում ենք ծանոթանալ այդ միջոցներից որոշներին:

Հին կանայք համոզված էին, որ կոկորդիլոսի կղանքը երիտասարդացնում է, և ընդունում էին այդ միջոցով կեղտոտված լոգանքներ: Նրանք մնում էին կղանքով ջրում այնքան, մինչև սկսեին զգալ երիտասարդության և ուժի հոսքը:

Նրանք բրնձի փոշին խառնում էին թռչունների կեղտի հետ և պատրաստում դեմքի համար նախատեսված բուժիչ դիմակներ: Այդ միջոցն օգտագործում էին հատկապես ճապոնական գեյշաները:

Հին Իրանի կանայք համոզված էին, որ կովերի մազերի գույնը նրանց արյան շնորհիվ է և օգտագործում էին արյունը՝ մազերը ներկելու համար:

Որպես աչքերի ստվերաներկ օգտագործվում էր պղնձի փոշին, որը վտանգավոր է առողջության համար:

Բերանի խոռոչի թարմությունն ապահովելու համար հին գեղեցկուհիները օգտագործում էին մեզը:

Բարեբախտաբար, այս դարերն անցել են, և հիմա կանայք կարող են գեղեցկությունը պահպանել ստուգված անվտանգ միջոցներով: