Առավոտյան արթնանալուն պես ունեցած սովորություններին բոլորը չէ, որ ուշադրություն են դարձնում: Իրականում դրանք շատ բան կարող են պատմել:
Շատերն արթնանում են զարթուցիչից առաջ: Նման մարդիկ էներգիայով լի են և կենսուրախ: Նրանք ճշտապահ են և նվիրված են իրենց գործին: Գիտեն իրենց ժամանակի արժեքը, և յուրաքանչյուր րոպեն թանկ է նրանց համար:
Այս մարդիկ արթնանում են զարթուցիչի ձայնի հետ մեկտեղ: Նրանք աշխատասեր են, բայց ամեն ինչ ավելի դանդաղ են անում և շատ ջանք թափել չեն սիրում:
Այս մարդիկ, որոնք արթնանալուն պես սկսում են փնտրել սիրած մարդուն, ռոմանտիկ են և չեն պատկերացնում իրենց օրն առանց կողակցի:
Երազկոտ մարդիկ են, որ ցանկություն ունեն կրկին հայտնվելու քնի մեջ և երազելու: Արվեստի մարդիկ են հիմնականում այդպիսին լինում:
Անհոգ և հանգիստ մարդիկ են այսպես վարվում, որոնց այնքան էլ չի անհանգստացնում՝ ինչ է կատարվում շուրջը:
Մարդկանց կարիքից մեծ կախում ունեցող մարդիկ են: Նրանց հետաքրքրում է՝ ով է գրել, հավանել կամ մեկնաբանել իրենց գրառումները:
Ակտիվ և ձգտող մարդիկ են, որոնք նաև արթնանալուն պես հաճախ սպորտով են զբաղվում:
Այս մարդիկ, որոնք միանգամց սկսում են հավաքել անկողինը, կազմակերպված են և պահանջկոտ:
Միայն անկեղծ մարդիկ են, որ կարողանում են ցույց տալ զգացմունքները և չեն ամաչում դրանից: Եթե արթնանալը տանջանք է նրանց համար, ապա դա չի թաքցվում: Ուղիղ և արդար մարդիկ են: