Պետդեպը ներառել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով երկրների կատեգորիայում


18:30 , 11 հունվար, 2018

ԱՄՆ-ն ճանաչել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով և անվտանգության սպառնալիքներով երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Պետդեպը։

Վաշինգտոնում հատկապես խիստ խորհուրդ են տալիս չայցելել Լեռնային Ղարաբաղ։

«Պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգությունները և հրետանային համակարգերի օգտագործումը հանգեցնում են ամեն տարի մարդկանց մահվան դեպքերի և վիրավորումների»,- ասվում է հաղորդագրությունում։