Ես վերջին գիգանտը չեմ, բայց այսօր ես եմ համարվում Ֆրանսիայի առաջին կլասիկը. Ազնավուր


10:10 , 11 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Լեգենդար ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրն ասել է, որ չի կարծում, թե ֆրանսիական երաժշտության միակ գիգանտն է:

«Ես վերջին գիգանտը չեմ, բայց այլ կողմից նայելով՝ ես այսօր համարվում եմ ֆրանսիական առաջին կլասիկը: Ես ֆրանսիացի կլասիկների գործերը շատ եմ կարդացել՝ Լաֆոնտեն, Հյուգո, Մոլյեր, ինչպես նաեւ ռուսական՝ Տոլստոյ, Դոստոեվսկի: Նրանք հարստացրել են ինձ»,-ասել է Ազնավուրը ֆրանսիական «Le Télégramme»  պարբերականի այն մեկնաբանությանն ի պատասխան, որտեղ նշվում է, թե Ազնավուրը միակ գիգանտն է ֆրանսիական երաժշտության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։