Վենեցիայում գողացվել են միլիոնավոր եվրոներ աժեցող հնդկական թանկարժեք զարդերը


08:00 , 11 հունվար, 2018

Երկու անհայտ անձ գողացել են հնդկական ցուցահանդեսի թանկարժեք իրերը:

Վնասը կազմում է միլիոնավոր եվրոներ: Նրանք կարողացել են ժամանակավոր անջատել անվտանգության սարքերը: Դրանք ուշացմամբ են աշխատել, երբ արդեն գողությունը կատարված էր:

Ոստիկանները մտածում են, որ գողերը պրոֆեսիոնալ հանցախմբից են եղել: Նրանք փորձում են պարզել՝ ինչպես է գողերին այդքան հեշտ հաջողվել անվնաս բացել զարդերը պաշտպանող ապակե տաղավարները: