Թմրամոլությունն ավելի շատ վնասներ է հասցրել այս շրջանում, քան աղքատությունը


02:30 , 11 հունվար, 2018

Ֆիլադելֆիայի Կենցինգտոն Ավենյու շրջանն ունի վատ համբավ, ուր ծաղկում են թմրամոլությունը, հանցագործությունը և մարմնավաճառությունը: Լուսանկարիչ Ջեֆրի Սթոքբիջը մի քանի տարվա ընթացքում լուսանկարել և հավաքել է շրջանի առօրյա կյանքից հատվածներ:

Որոշ բնակիչներ նաև մեկնաբանել են իրենց կյանքը:

Նրանցից մեկն ապրում է առանց ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի: Նա երբեմն իր սենյակը հանձնում է մարմնավաճառներին:

Բնակիչներից մեկը չի էլ զղջում իր ապրած կյանքի համար: Ասում է՝ չի ամաչում այն ամենից, ինչ անում է և կանգ կառնի այն ժամանակ, երբ ցանկանա:

Թմրամոլներից մեկը բանտից դուրս գալուց հետո ոտքի հատվածում բորբոքում է ունեցել և հետագայում զրկվել ոտքից:

41-ամյա մի կնոջ կյանքի սերը համարվում է հերոինը: Նա 21 տարի է՝ կախվածություն ունի դրանից: