Զոհ ադրբեջանական բանակում


01:00 , 11 հունվար, 2018

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, որ զոհվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ասիման Շահմարովը: Զինծառայողը Մասալինի շրջանի Մաշկամի գյուղից է:

Զոհվածի մասին պաշտոնական տեղեկություն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Զինծառայողի թաղումը կազմակերպվելու է գաղտնի:

Զոհվածն ազգությամբ թալիշ էր: Որոշ կայքեր զոհվածի գյուղի մասին սխալ տեղեկություն են տալիս: