Ittrend.am-ը գրում է.
Ներկայացնում ենք լավագույն ծրագրերը, որոնք կօգնեն պրեզենտացիա պատրաստել, վիզուալիզացնել տեղեկատվությունը և առավելագույնս արդյունավետ ներկայանալ մեծ լսարանի առջև։
Հարթակներ` macOS, վեբ և iOS
Այս ծրագիրը հավասարապես կարող է մրցել Microsoft PowerPoint–ի հետ։ Keynote–ը պարունակում է պրոֆեսիոնալ գործիքակազմ գաղափարները ձևակերպելու համար` գեղեցիկ էֆեկտներ, թեմաներ, տառատեսակներ և բազմակողմանի գործիքներ տեքստի հետ աշխատանքի համար։ Այն թույլ է տալիս խմբային աշխատել նախագծի վրա համացացով։ Այն համատեղելի է PowerPoint ֆորմատների հետ։
Apple Keynote-ը չունի Windows և Android համակարգերի համար նախատեսված տարբերակ, թեև հասանելի է կայքի միջոցով և անվճար հասանելի է բոլոր iOS սարքավորումների համար։
Հարթակներ` վեբ, Chrome, Android և iOS
Google Slides–ը հավաքել է օգտատերերի մեծ լսարան, որոնք թիմային աշխատանք են անում։ Այս ծառայությունում շեշտը դրված է հատկապես պրեզենտացիայի խմբային պատրաստման վրա։ Հնարավոր է կոլեգաների հետ միասին իրական ժամանակում խմբագրել սլայդները։ Յուրաքանչյուր մասնակցի խմբագրումները և մտցրած փոփոխությունները ֆիքսվում են առանձին բաժնում։
Ինչպես նաև հնարավոր է պրեզենտացիան պատրաստել օֆյալն ռեժիմում։ Բավական է միայն գործարկել բրաուզերի հավելվածը։ Google Slides-ում կգտնեք բոլոր բազային գործիքները, որոնք օգտագործում եք PowerPoint–ում։ Բացի այդ, Google-ի ծառայությունը հրաշալի աշխատում է PowerPoint–ի ֆորմատներով, պարզ է յուրացման համար և հասանելի է անվճար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ