Աղջիկներ, դուք միշտ սխալ եք կրել ձեր ներքնազգեստը, ինչը շատ վտանգավոր կարող է լինել․ ահա 7 խորհուրդ, թե ինչպես ճիշտ ընտրել ներքնազգեստը


20:15 , 10 հունվար, 2018

Կյանքում կան բազմաթիվ բաներ, որ բոլորս անում ենք առանց մտածելու, օրինակ, երբ առավոտյան հագնում ենք գուլպաները կամ ներքնազգեստը։ Շատ քչերն են ներքնազգեստը հագնելիս մտածում՝ տեսնես ինչպիսի՞ կտորից է այն պատրաստված, արդյոք այն վնասակա՞ր չէ և այլն։ Բայց, փաստորեն, ներքնազգեստ ընտրելիս պետք է մի լավ մտածել։

Գինեկոլոգ Օկտավիա Քենոնը կանանց համար առանձնացրել է 7 խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ ընտրել ներքնազգեստն ու ճիշտ կրել այն։

1. Կրեք միմիայն բամբակյա ներքնազգեստ։ Միգուցե մետաքսե ներքնազգեստն ավելի գեղեցիկ տեսք ունի, բայց հավատացեք՝ ձեր առողջությունն ավելի կարևոր է։

Related image

2. Մարզվելուց հետո անպայման փոխեք ներքնազգեստը, քանի որ քրտնարտադրության պատճառով բակտերիաները կարող են զարգանալ և առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։

Image result for women exercising

3. Ոչ մի դեպքում մի կրեք ձեր չափին անհամապատասխան՝ փոքր կամ մեծ, ներքնազգեստ։ Եթե նկատել եք, որ ներքնազգեստը ձեր մաշկի վրա հետք է թողնում, ապա հրաժարվեք դրանից։

4. Հրաժարվեք սթրինգ տեսակի ներքնազգեստից։

5. Ուշադրություն դարձրեք լվացքի փոշուն, որպեսզի այն չպարունակի վնասակար նյութեր։

6. Երբեք մի կրեք նույն ներքնազգեստը մեկից ավելի անգամ։ Պատճառը բացատրելու կարիք երևի չկա։