Հրաշալի տաք ուտեստ տոնական սեղանի համար. հյութեղ միս, խրթխրթան խմոր, և այդ ամենը՝ փայտե շամփուրի վրա…


10:48 , 10 հունվար, 2018

Ներկայանցում ենք մսով ուտեստ՝ լյուլյա-քեբաբ, որը տարածված է Կովկասում, Միջին Ասիայի երկրներում և Բալկաններում:

Պատրաստման առանձնահատկությունը մսով ֆարշը երկար խառնելն է:

Ներկայացնում ենք յուրահատուկ բաղադրատոմս՝ լյուլյա-քեբաբ հավի մսով՝ խմորի մեջ:

Որքան մսի մեջ ճարպը շատ է, այնքան լյուլյա-քեբաբն ավելի նուրբ կստացվի, ուստի կարելի է հավի մսին ավելացնել տավարի, խոզի կամ առանց աղի մանր կտրտած խոզաճարպ՝ առանց կաշվի:

Բաղադրիչները՝

   

Պատրաստումը՝

1. Մսաղացով մանրացրեք հավի ֆիլեն կամ մանր կտրտեք:

2. Սոխն աղացեք: Չոր ռեհանը և սոխն ավելացրեք ֆարշին:

3. Ֆարշը լավ խառնեք ձեռքերով առնվազն 15 րոպե:

4. Ֆարշը թաղանթով պիրկ ձգեք և 2-3 ժամով դրեք սառնարան, որ ավելի կպչուն լինի:

5. Ամեն շամփուրի վրա 2 սալորաչիր դրեք:

6. Սալորաչրի վրա մսով երկարավուն կոտլետներ պատրաստեք:

7. Խմորը երկար կտրեք 2 սմ լայնությամբ:

8. Ամեն լյուլյա-քեբաբը փաթաթիր 2 շերտ խմորով: Ցանկության դեպքում խմորի վրա կարելի է ձվի դեղնուց քսել և վրան քնջութի սերմեր ցանել:

9. Բուսական յուղով պատված ջեռոցի ամանի մեջ դիր քեբաբները և 40 րոպե թող 170 աստիճանի տակ: Ժամանակ առ ժամանակ շրջիր, որ ավելի համաչափ եփվի:

10. Բարի ախորժակ:

Լյուլյա-քեբաբը մատուցվում է մաղադանոսով, համեմով և այլ կանաչիներով: Ավելորդ չի լինի նաև սոուսը՝ կծու, թթու-քաղցր, սխտորով: