Radiohead-ը Լանա դել Ռեյին մեղադրել է բանագողության մեջ


08:00 , 10 հունվար, 2018

168.am-ը գրում է

Radiohead խումբը Լանա դել Ռեյին մեղադրել է բանագողության մեջ: Այդ մասին երգչուհին հայտնել է իր Twitter-ում։ Խոսքը Get Free կոմպոզիցիայի մասին է, որի մեղեդին բրիտանացի երաժիշտները նմանեցրել են իրենց Creep հիթին:

«Ես գիտեմ, որ իմ երգը ոգեշնչված չէ Creep երգով, Radiohead-ը հակառակն է պնդում: Նրանք ցանկանում են 100 տոկոսն ստանալ հրապարակումից: Մի քանի ամիս ես առաջարկում էի մինչեւ 40 տոկոսը, բայց նրանք կընդունեն միայն 100-ը: Նրանց փաստաբաններն անդրդվելի են, այնպես որ հարցը կլուծենք դատարանում»,-գրել է Լանա դել Ռեյը: