Ծեր ծնողներից ազատվելու համար ջանքեր չեն խնայվում, միայն թե նրանք չխանգարեն երիտասարդ ընտանիքին


08:30 , 10 հունվար, 2018

Ճապոնացիները միշտ են ապշեցրել իրենց տարօրինակ սովորություններով: Բայց ծնողներից հրաժարվելն արդեն չափազանց է: Ժամանակին ազգի ամենաաղքատ հատվածը ծեր ու անօգնական ծնողներին տանում էր անտառ և թողնում, որ մեռնեն:

Նրանք  ասում էին, որ տարեցներն այլևս օգուտ չէին բերում ընտանիքին և ավելորդ ուտող բերան էին հանդիսանում: Այս սովորությունը՝ ուբասուտեն, կրկին կենդանություն է առել: Ճապոնիան բավականին զարգացած է, բայց ծերերի քանակը սկսել է գերազանցել:

Այժմ նրանք հանձնում են ծեր ծնողներին, ուր պատահի, միայն թե նրանք այլևս չխանգարեն ընտանիքին: Կան որոշ կազմակերպություններ, որ հոգում են ծերերի խնդիրները, սակայն նրանց մեծ քանակը թույլ չի տալիս այդ կազմակերպություններին բավարար աշխատել: Փողոցներում կան կրպակներ, ուր թողնում են մեռնելու ծերերին, բայց ոմանք էլ մեռնում են իրենց սենյակներում փակված և հայտնաբերվում շատ ժամանակ անց: