Տրանսպորտի նախարարությունը 1669 հոգու տրամադրել է տաքսի վարելու լիցենզիա


21:40 , 9 հունվար, 2018
Armtimes.com-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2017թ. մուտքագրվել է 38 006 դիմում եւ գրություն, որոնցից 1 334-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 246 հարցում: ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 14 հարցում:
 
Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Նույն ժամանակահատվածում 400 քաղաքացի ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։