Armtimes.com-ը գրում է.
Միացյալ Նահանգներում Գլենդելի ոստիկանության լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանին քաղաքի իշխանությունները 550 հազար դոլար կվճարեն որպես փոխհատուցում, քանի որ հայ ոստիկանը դատական հայց է ներկայացրել`բողոքելով իր դեմ սեքսիստական խտրականության դեմ, գրում է LA Times-ը:
Փոխհատուցման մեջ մտնում են 66 հազար դոլար աշխատավարձ, 264 հազար դոլար էմոցիոնալ խանգարումների եւ 220 հազար դոլար փաստաբանի ծառայությունների համար:
Դատավճռի հրապարակումից հետո լեյտենանտ Ավետիսյանը որոշել է այլեւս չաշխատել Գլենդելի ոստիկանությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։