Մտածում եք, որ դեռ չե՞ք գտել ձեր երկրորդ կեսին: Իսկ ի՞նչ կասեք, եթե նա ապրում է երկրագնդի մյուս ծայրում: Համացանցն ավելի է հեշտացրել այն մարդկանց գործը, ովքեր դեռ միայնակ են:
Ահա մի քանի խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են գտնել իրենց կեսին համացանցում:
Մի սպասեք, որ ամեն ինչ կավարտվի ամուսնությամբ: Սեր առաջին նամակից գոյություն չունի: Ձեզ պետք է գոնե մեկ հանդիպում և մեկից էլ ավել իրար ավելի լավ ճանաչելու համար:
Ընտրելով զուգընկեր համացանցում՝ ընտրեք նրան, ում էջում ամեն ինչ գրած է՝ որտեղ է աշխատում, ովքեր են բարեկամները, ինչ նախասիրություններ ունեն և այլն:
Կան մի քանի կանոններ, որոնք ուշադրություն են պահանջում:
Ավելի ուրախ նկար գցեք։ Եթե աղջիկ եք, մի մոռացեք դիմահարդարման մասին։
Ավելի հետաքրքիր կլինի, եթե գրեք, թե ինչ նախասիրություն ունեք, ինչով եք զբաղվում։
Մինչ դուք մտածում եք հադիպման մասին, մեկ ուրիշը կարող է առաջ ընկնել և հանդիպել նրա հետ:
Հարցրեք այն ամենը, ինչ ձեզ հետաքրքրում է, և մի՛ վախեցեք, քանի որ կարող է ամեն ինչ ավելի լուրջ լինել, քան դուք պատկերացնում եք:
Գրեք հարցերի ցուցակը և այդ հարցերը տվեք հենց առաջին հանդիպմանը:
Եթե նույնիսկ ոչինչ չի ստացվել, մի մտածեք, քանի որ դուք ձեռք եք բերել նոր ծանոթ: Պետք չէ թևաթափ լինել և մտածել, որ սա վերջն է: Ամեն դեպքում դուք նոր փորձ եք ձեռք բերել։