Ոչ մի աղջիկ չի կարող այդքան համարձակ գտնվել և իր հարսանիքին կրել այս զգեստը


03:30 , 9 հունվար, 2018

Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա համար կարևոր օր է, և հարսը ցանկանում է անկրկնելի տեսք ունենալ: Ոճաբաններն անընդհատ ներկայացնում են հարսանեկան զգեստների տարբերակներ, սակայն այս տարբերակը բավականին տարօրինակ է և խիստ համարձակ: Զգեստը ներկայացրել է Pronovias նորաձևության տունը: Այն պատրաստված է լավագույն ժանյակներից և 200 ադամանդներից: Դիզայներ Էրվե Մորոն համարում է, որ սա իր կարիերայի լավագույն աշխատանքներից է: Զգեստը չափազանց բաց է ստացվել: Սա նույնիսկ նման է ներքնազգեստի: Այն կրելու համար իրոք մեծ համարձակություն է պետք: