1992թ.-ի հունվարի 7-ին հաստատվեցին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները


11:06 , 8 հունվար, 2018

Անձնական այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ առաջին ԱԳ նախարար Ր. Հովհաննիսյանը հանդիպում խնդրեց պետքարտուղար Բեյքերից նոտաների փոխանակման նպատակով։ Նախատեսված 20 րոպեների փոխարեն հանդիպումը տևեց 35 րոպե։ Բեյքերը հայտարարեց, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, հետաքրքրվեց Հայաստանում ապաստանած Գամսախուրդիայի ճակատագրով, Արցախի հիմնախնդրով, պատրաստակամություն հայտնեց այցելել Երևան։

Ի դեպ՝ պատմական նոտաների հայկական կողմի օրինակն անհետ կորել է։