Եղունգները կրծելու վատ սովորությունն ունի գիտական մեկնաբանություն և կոչվում է օնիխոֆագիա: Մարդն ուղղակի չի կարողանում հաղթահարել եղունգները կրծելու անհագ ցանկությունը, և դա դառնում է հետապնդող միտք: Մարդկանց մեծ մասն ունի այս խանգարումը:
Կան մարդիկ, ովքեր ուղղակի վախենում են միզել, երբ մոտակայքում այլ մարդ կա: Դա դժվարացնում է կյանքը, քանի որ մարդը, գիտակցելով, որ մենակ չէ այդ պահին, չի կարողանում հանգիստ զուգարան գնալ, ինչը կարող է վատ անդրադառնալ նաև առողջության վրա:
Տարօրինակ է, բայց կան մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերակել սեփական զգացմունքները: Նրանք չեն գիտակցում և չեն կարողանում դրսևորել հույզերը, որ զգում են: Շատ հաճախ շրջապատում նրանց մեղադրում են անտարբերության և անզգամության մեջ:
Մեզանից շատերը կարող են տհաճության զգալ որոշակի ձայներից: Շատ դեպքերում ձայների հանդեպ կարող է լինել տարօրինակ արձագանք և դրսևորվել ագրեսիա: