Թուրքական և հունական սոցցանցերում մի տեսանյութ է հայտնվել, որում թուրք մուսուլմանը սեփական տան տանիքին կանգնած դարանակալել է Սանտա Կլաուսին, որպեսզի նրան «ճշմարիտ հավատի» բերի: Այս մասին հաղորդում է Lenta-ն:
Տղամարդը հայտարարել է, որ գիշերներ կսպասի Սուրբ Վասիլիին (Սանտա Կլաուս) և ծեծելով կհամոզի նրան մուսուլման դառնալ:«Սանտա Կլաուսը քրիստոնեական ավանդույթ է, որը մուսուլմանները չպետք է տոնեն…»: «Ես սպասում եմ նրան, որպեսզի կոչ անեմ մուսուլման դառնա, հավատա Ղորանին և Մուհամմեդին»,- ասել է նա