Armtimes.com-ը գրում է.
Չինաստանի արևելյան ափերի մոտ իրար են բախվել պանամական նավթային լցանավը և հոնկոնգյան բեռնատար նավը, ինչից հետո 32 մարդ անհետ կորել է, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով գրում է ria.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ հունվարի 6-ին, 20:00-ի մոտակայքում: Իրար են բախվել Sanchi լցանավը և CF Crystal բեռնատար նավը:
Բախման հետևանքով կորել է կապը նավթային լցանավի անձնակազմի հետ: Այդ նավը պատկանում է իրանական Bright Shipping Limited ընկերությանը: Նավում եղել է ընդհանուր առմամբ 32 մարդ՝ Իրանի 30 քաղաքացի և Բանգլադեշի 2 քաղաքացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։