Ամանորի գիշերը «սալյուտ» պայթեցնելիս հայ երիտասարդը վնասվածքներ է ստանում (Video)


17:43 , 6 հունվար, 2018

Shamshyan.com֊ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ամանորի նախօրեին և դրանից հետո հանրապետությունում «սալյուտ տրաքացնելու» արդյունքում եղել են դեպքեր, երբ այն պայթեցնողները մարմնական վնասվածքներ են ստացել: Բարեբախտաբար զոհեր չեն եղել:

Վիրավորների մեծ մասը եղել են երեխաներ, ովքեր հրավառությամբ զբաղվել են ծնողներից թաքուն: Երևանում երիտասարդները նույնպես ոգևորվում են իրենց կողմից պայթեցրաց «սալյուտ»-ներով, բայց որ երիտասարդի կողմից պայթեցված «սալյուտ»-ը պատուհաս կդառնար իր համար, երևի նա չգիտեր:

Բարեբախտաբար երիտասարդը թեթև վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի մատերի շրջանում:

SHAMSHYAN.com-ը բոլոր վիրավորներին՝ այդ թվում նաև նշված տեսանյութի հերոսին, ցանկանում է առողջություն ու վստահ է, որ հետագա տարիներին եթե ցանկություն կունենան հերթական անգամ «սալյուտ տրաքացնելու», զգոնություն կցուցաբերն ու կիմանան, որ «պապն ամեն անգամ փլավ չի ուտի»