Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ցավակցութուններս Մհերի ընտանիքին: