Ինչու պետք չէ քնել ցերեկը. գիտնականներ


19:30 , 5 հունվար, 2018

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Ուոլքերի կարծիքով՝ օգտակար հատկությունների հետ մեկտեղ ցերեկային քունը կարող է նաև բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Նշվում է, որ ցերեկը 40-59 րոպեից ոչ ավել քնելու դեպքում օրգանիզմն ավելի լավ կհաղթահարի կուտակված հոգնածությունը: Սակայն այդ նորման բարձրացնելու դեպքում մարդու համար դժվար կլինի գիշերը քնել, նա չի կարողանա հանգստանալ: Պրոֆեսորը նաև համոզված է, որ ցերեկային քունը չի օգնում հաղթահարել անքնությունը:

Ուոլքերի խոսքով՝ եթե մարդը մի անգամ խախտի գիշերվա քնի 8 ժամ նորման, իսկ հաջորդ մի քանի գիշերները երկար քնի, միշտ սովորականից շատ կքնի և երբեք չի կարողանա լիարժեք քնել այդ 8 ժամում: