Եգիպտոսում երգչուհուն ձերբակալել են ինտիմ հարաբերություններ ակնարկող պարի համար


17:26 , 5 հունվար, 2018

Եգիպտոսում երգչուհի Լեյլա Ամարին մեղադրել են անբարոյականության խրախուսման մեջ և որպես խափանման միջոց նրա նկատմամբ սահմանել 4-օրյա կալանք։ Ամենի պատճառը տեսանյութն է, որը նկարահանվել է աղջկա երգի հիման վրա։

Դատախազությունում հայտարարել են, որ հոլովակում Ամարի կողմից կատարվող պարն ակնարկում է ինտիմ հարաբերություններ։ Նրան բացառել են Երաժշտական գործիչերի միությունից։

Սա այդօրինակ առաջին դեպքը չէ Եգիպտոսում։ Ավելի վաղ երգչուհի Շիմային դատապարտել էին 2 տարվա ազատազրկման՝ հոլովակում խոստումնալից կերպով բանան ուտելու համար։