Մադոննայի դստերը քննադատել են չսափրված թևատակների համար


15:00 , 5 հունվար, 2018

Մադոննան իր անձնական միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում աստղը պատկերված է 21-ամյա դստեր՝ Լուրդես Մարիա Չիկոնե-Լեոնի հետ։ Վերջինս ցնցել է օգտատերերին մարմնի ավելորդ «բուսականությամբ»։

Image result

Նրան քննադատել են չսափրված թևատակների համար։ Երկրպագուները կարծում են, որ չսափրված թևատակերով Լուրդեսը փչացրել է լուսանկարը։

Մադոննան ամեն հարցում կողմ է հանդես գալիս բնականությանը։ Նախկինում նա հրապարակել է չսափրված թևատակներով լուսանկարներ։