Հնդկաստանում մասսայական հարսանիքի ժամանակ ամուսնացել են 251 զույգ որբեր


02:30 , 5 հունվար, 2018

Կազմակերպիչը բիզնեսմեն Մախեշեմ Սավանին է:

Նա նման գործունեությամբ է զբաղվում 2012 թվականից: Պսակադրությունն իրականացվում է ծնողներ չունեցող մարդկանց համար: Արվում են նաև բավականին թանկարժեք նվերներ: Հնդիկները սիրում են հարսանիքներ ունենալ, որոնք կհիշեն բոլորը շատ երկար ժամանակ:

Սավանին չի հայտարարում՝ որքան գումար է ծախսվում այդ ամենի համար, բայց ասում է, որ ինքը մենակ չէ, և այլ բիզնեսմեններ ևս մասնակցում են: