Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ներկայացրել է իր ամանորյա ֆոտոշարքը


17:00 , 2 հունվար, 2018

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ամանորյա ֆոտոշարքը և արել հետևյալ գրառումը. «Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... 
Ցանկանում եմ, որ 2018 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: