Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի համար կանխատեսվել է կարճատև ամուսնություն


12:30 , 31 դեկտեմբեր, 2017

Ավստրալացի էքստրասենսը կանխագուշակել է, թե ինչպիսին կլինի 2018 թվականը թագավորական ընտանիքի, մասնավորապես կոնկրետ զույգի համար։ Համաձայն կանխատեսման՝ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միասին երկար չեն լինի։

Քերի Էրվինի խոսքով՝ զույգի ամուսնությունը երկար չի տևի։ Նա նշել է, որ 2018 թվականին ամերիկացի դերասանուհին կարող է հղիանալ, սակայն նույնիսկ երեխայի ծնունդը չի փրկի նրանց ամուսնությունը։ Բանն այն է, որ Հարրին և Մեգանը շատ ուժեղ անձնավորություններ են, ովքեր չեն կարող երկար միասին ապրել։

Էրվինը նշել է նաև, որ գիտի արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհու ապագա երեխայի սեռը։ Նրա խոսքով՝ զույգը դուստր կունենա, ում կանվանեն Դիանա։