Լապշինը խոստացել է, որ կայցելի Հայաստան


05:30 , 30 դեկտեմբեր, 2017

operativ.am-ը գրում է

Արցախ այցելած և դրա համար Ադրբեջանցիների կողմից պատիժ ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստան գալու ցանկության մասին:

«Կարծես թե ես եղել եմ Հայաստանի բոլոր տեղերում, կամ գրեթե բոլոր տեղերում, բացի մեկ և շատ հետաքրքիր շրջանից՝ Սյունքից: Այնտեղ հրաշալի լեռներ կան, կիրճեր, ջրվեժներ եւ Հայաստանի ամենավտանգավոր ավտոճանապարհը: Եթե անկեղծ, ոչ մի տեղից չեմ կարողանում նրա կոորդինատները գտնել, այլ միայն Youtube-ի տեսանյութը: Բայց անպայման կգտնեմ: Շատ շուտով ես Հայաստան կգամ, կփորձեմ վարձով մեքենա գտնել և կգնամ այնտեղ: Պարտավոր եմ գրավել այդ ճանապարհը, այնքան շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում )) «Միմինո»: