Պարգևատրում՝ քաղաքական ենթատեքստով. Հովհաննես Հովսեփյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է շնորհվել


21:56 , 29 դեկտեմբեր, 2017
Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։
 
Առաջին հայացքից կարող է թվալ, որ շարքային նախատոնական պարգևատրում է՝ առանց որևէ քողարկված ենթատեքստերի, սակայն իրադարձությունն այդքան շարքային չի երևում, եթե հաշվի ենք առնում նոր Սահմանադրությամբ նախատեսված վերահսկողական ծառայությունների միավորման փաստը:
 
Ու հենց այս ենթատեքստում էլ խիստ հետաքրքիր է դառնում Հովսեփյանի պարգևատրումը նման աստիճանի մեդալով: Կարելի է ենթադրել, որ երբ այդ միավորումը լինի, զուտ հռետորական է դառնում այն հարցը, թե ում են վստահելու նոր միասնական մարմնի ղեկավարումը: