Apple-ը խոստացել է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը


19:20 , 29 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Ամերիկյան Apple կորպորացիան հինգշաբթի ներողություն է խնդրել սպառողներից այն բանի համար, որ դիտավորյալ կերպով նվազեցրել է հին iPhone-ների աշխատանքի արագությունը, և խոստացել է այսուհետև այլևս երբեք այդպես չվարվել, հայտնմում է ТАСС-ը:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ շուրջ մեկ տարի առաջ թողարկված iOS -ի 10.2.1 նորացումը նվազեցնում է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus և iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի տևողությունը մեծացնելու և սմարթֆոնների հանկարծակի անջատումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։