Զարուհի Փոստանջյանի՝ դեռ չսկսած հեղափոխության ալիքն արդեն կարելի է համարել ձախողված


16:36 , 29 դեկտեմբեր, 2017

«Դժոխքի երաժշտություն», «ընդվզում սատանայի դեմ» և այլ նեգատիվ արտահայտություններով բնութագրվող հեղափոխության ալիքով ոչ մի դրական ակնկալիք պետք չէ ունենալ այդ միջոցառումից: Եվ բացի այդ՝ ընտրված ժամանակն էլ է սխալ: Տոներին ընդառաջ, երբ մարդիկ մաքսիմալ ոչ աշխատանքային են, դժվար թե հնարավոր լինի մեսիջներ հասցնելը:

Հաջողված հեղափոխությունների փորձը մշտապես ցույց է տալիս, որ հաջողության գրավականները մի քանիսն են՝ ճիշտ ձևով, ճիշտ ժամանակին և ճիշտ թիրախի հետ արված աշխատանքները:

Հակառակ պարագայում ունենում ենք հերթական պաթետիկ աղմուկն ու այդ պաթոսին հավատացող հետզհետե նոսրացող ամբոխի մի կտոր հիասթափություն։