Ադրբեջանցի ուսուցչին ազատել են աշխատանքից համացանցում խաղաղություն քարոզելու համար


09:14 , 28 դեկտեմբեր, 2017

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական օգտատերերից Ռոշան Ազիզովը (Roshan Azizov) ֆեյսբուքյան իր էջում լատինատառ հայերենով հետևյալ գրառումն էր թողել. «Ես ապրում եմ Ադրբեջանում։ Ես պատերազմ չեմ ուզում։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մենք պետք է արյուն չթափենք»։ Առաջինը, որ մտքովս անցավ, այն էր, որ Ազիզովը Ադրբեջանի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» մասնակիցներից է։ 
Ադրբեջանական օգտատերերը և մի քանի կայքէջեր գրում են, որ Ռոշան Ազիզովն աշխատում էր Բաքվի թիվ 220 միջնակարգ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ և օրեր առաջ հեռացվել է աշխատանքից միայն այն բանի համար, որ դպրոցում և համացանցում խաղաղություն էր քարոզում (հղումն՝ այստեղ
Պարզվել է նաև, որ Ռոշան Ազիզովը Բաքու քաղաքում այդ ուղղությամբ տարբեր ակցիաներ է կազմակերպել։ Մասնավորապես՝ աշակերտուհիներից մեկին Բաքվի տարբեր վայրերում, այդ թվում՝ նաև հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, լուսանկարել է հայկական տարազով և լուսանկարը տարածել է համացանցում։