Բեյոնսեն ցուցադրել է ծննդաբերությունից հետո նիհարելու ցնցող արդյունքները


00:00 , 28 դեկտեմբեր, 2017

Երգչուհի Բեյոնսեն ցուցադրել է երկվորյակների ծննդից հետո նիհարելու ցնցող արդյունքները։ Նա ողջ հմայքով ներկայացրել է իրեն երկրպագուներին՝ ի ցույց դնելով բարեկազմությունը։

Ամերիկացի կատարողը երկվորյակների մայր է դարձել ընդամենը 6 ամիս առաջ։ Նա իր Instagram-ում տեղադրել է թարմ լուսանկարներ՝ կարճ ջինսե շորտով և սպիտակ մարզաշապիկով։

Երեք երեխաների մայրը հիասքանչ տեսք ունի, ինչի համար էլ բազմաթիվ հաճոյախոսությունների է արժանացել։