Տեխասում հայրը 13-ամյա որդուն բռնացրել է մեքենայում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս


23:00 , 27 դեկտեմբեր, 2017

Տեխասում 44-ամյա ուսուցչուհին սեքսով է զբաղվել իր 13-ամյա աշակերտի հետ։ Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը։

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մանկավարժին և դպրոցականին մեքենայի մեջ բռնացրել է դեռահասի հայրը։ Նա դիմել է իրավապահներին։

Ոստիկանները հարցաքննել են կասկածյալին և ուսումնասիրել նրա, ինչպես նաև տղայի հեռախոսը։ Հայտնաբերելով ուսուցչուհու և աշակերտի միջև մտերմիկ փոխհարաբերությունների վերաբերյալ ապացույցներ, իրավապահները ձերբակալել են կնոջը։